Այս հանգստյան օրերին գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը: Մրցակիցը եղել է բրիտանացի Մարտին Մյուրեյը: Մրցավարներից երկուսը նախապատվությունը տվել է Գերմանիան ներկայացնող հայ մարզիկին:
Չեմպիոնական մի մարտ էլ տեղի է ունեցել Սաուլ Ալվարեսի ու Միգել Կոտտոյի միջև ¥72,6 կգ քաշային կարգ¤: Հաղթել է Ալվարեսը՝ դառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ